|
|
|
|
| ԱՐ ՍԻ ԷՖ ՀՈԼԴԻՆԳ | |
|
|
|
0009, Հայաստան, Երևան, Տերյան 105/1 Ցիտադել Բիզնես կենտրոն, 5-րդ հարկ |
|
![]() |
|
|
էլ.փոստ info@rcf.am |
|
|
|
Փոխառութային ֆինանսավորում
“ԱՐ ՍԻ ԷՖ” Խմբի մասնագետները միջազգային շուկայում տարբեր պարտքային գործիքների կրիառմամբ ֆինանսավորման ներգրավման բացառիկ փորձի են տիրապետում: Մեր ծառայություններն իրենց մեջ ներառում են նաև առևտրային, նախագծային, վենչուրային ֆինանսավորման ներգրավում, Պարտքի վերակազմակերպում և այլն:
Փոխառութային ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ <<ԱՐ ՍԻ ԷՖ ՀՈԼԴԻՆԳ>>-ն իրականացնում է հետևյալ աշխատանքները:
Առևտրային ֆինանսավորում
Որպես կանոն, արտաքին փոխառության կառուցվածքը բաղկացած է երեք բաղադրիչներից` Միջազգային պարտատոմսերից (<<եվրոբոնդերից>>), սինդիկատային փոխառություններից և առևտրային ֆինանսավորումից: Զարգացող ճգնաժամի պայմաններում առաջին երկու աղբյուրների միջոցով ֆինանսավորման ծավալները նշանակալիորեն նվազել են: Ներկա պահին առևտրային ֆինանսավորումը մնացել է արտաքին փոխառության հիմնական գործիքներից մեկը: Ընդ որում առևտրային ֆինանսավորման կիրառման ակտիվությունն ակնկալվում է մոտակա տարիների ընթացքում: Այս բնագավառում մեր հաճախորդներին աջակցելու շրջանակներում մենք իրականացնում ենք հետևյալ աշխատանքները`
Բաժնետիրական ֆինանսավորում
Համաշխարհայյին ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է պարտքային կապիտալի էական թանկացմանը, մյուս կողմից ` բոլոր ակտիվների արժեզրկման և առանցքային էմիսիոն կենտրոնական բանկերի ագրեսիվ քաղաքականություն վարելու միտման: Ինչպես նաև, դրա հետ կապված, ինֆլյացիոն սպասումների աճի պայմաններում էապես ակտիվացել է պահանջարկը բաժնետիրական կապիտալի շուկայում:
Բաժնետիրական ֆինանսավորման հիմնական ձևերն են IPO –ն և մասնավոր տեղաբաշխումը : Բաժնետիրական ֆինանսավորման ներգրավման շրջանակներում մենք իրականացնում ենք հետևյալ աշխատանքները`
Ֆինանսավորման տարբեր ձևերի ներգրավման հետ մեկտեղ, մենք խորհրդատվական աջակցություն ենք ցուցաբերում մեր հաճախորդներին ֆինանսական ռազմավարության մշակման գործընթացում, որը ենթադրում է ընկերության գործունեության ֆինանսավորման օպտիմալ կառուցվածքի ընտրություն` հաշվի առնելով աղբյուրները, շահաբերությունը, ֆինանսավորման ժամանակավոր տեսանելի ներգրավումը, պոտենցիալ ռիսկերը և նոր կապիտալում ընկերության կարիքները: